Քաղաքի լույսերից հեռու և հատուկ օպտիկայի օգնությամբ Ծիր Կաթինը հեիքաթային է թվում:
Այսպիսի լուսանկար է հրապարակել երկրային ու գիշերային օպտիկայի և ինֆրակարմիր աստղագիտության ԱՄՆ հետազոտական կենտրոնը:
Լուսանկարն արվել է Արիզոնայի անապատում, Կիտտ-Պիկ ազգային աստղադիտարանի մոտակայքում: Լուսանկարի յուրահատկությունը կայանում է նրանում , որ այն արվել է «ֆիշայ» օբյեկտիվով, որի տեսադաշտը 360 աստիճան է:
Արդյունքում լուսանկարում հայտնվել է ոչ թե Ծիր Կաթինից մի հատված, ինչպես սովորաբար լինում է, այլ ամբողջական այն մասը, որը տեսանելի է հորիզոնում: