Վրաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով այսօր սկսվում են մի շարք լրացուցիչ սահմանափակումներ: Նախկինում փոփոխություններ էին կատարվել «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» կառավարության որոշման մեջ:
Ինչն է փոխվում գործող կանոնակարգերում.
Նոր կանոնների կիրառման որոշումը կայացվել է Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի լուրջ աճի ֆոնին: Վերջին շաբաթվա ընթացքում միջին օրական վարակվածության մակարդակը մոտ 30% -ով գերազանցում է հունիսի վերջին հուլիսի սկզբին գրանցված ցուցանիշները, երբ երկրի իշխանությունները վերացրին գրեթե բոլոր սահմանափակումները, ներառյալ «պարետային ժամը» և փողոցում դիմակների պարտադիր կրումը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն վերջերս խոստովանեց, որ կանոնակարգերի մեծ մասը հանելու որոշումը ժամանակից շուտ տեղի ունեցավ: