Առավոտյան ժամը 11-ի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Թբիլիսիի մետրոյի «Ախմետելի» կայարանի մոտակայքում: Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Ըստ Շտապ օգնության կենտրոնի մամուլի ծառայության ՝ կինը տեղափոխվել է վիրաբուժական կենտրոն` շոկային վիճակում, այժմ վիրահատվում է` ոտքը անդամահատելու համար:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել` պատահարի հանգամանքները պարզելու համար: aliq.ge