
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթներ է անցկացրել Ռադիոնովկա և Փ.Խանչալի գյուղերում մանկապարտեզների կառուցման համար:
Փ.Խանչալի գյուղում մանկապարտեզի կառուցման մրցույթը շահել է «Դիանա» ընկերությունը` նախատեսված 79.500 լարիից՝ 67.500 լարիի չափով:
Իսկ Ռադիոնովկա գյուղում մանկապարտեզի կառուցման մրցույթը շահել է «ოვალი » ընկերությունը` նախատեսված 115,400 լարիից՝ 131,500 լարիի չափով:
Հիշեցնենք, որ երկու գյուղերում էլ մինչ այժմ մանկապարտեզներ չկան: Մանկապարտեզը նախադպրոցական տարիքի երեխաներին թույլ կտա բարելավել իրենց գիտելիքները և պատրաստվել դպրոցին: