Հուլիսի 18 -ին Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, «Փարվանա» հավաքականը «CAI CUP» գավաթի խաղարկության շրջանակներում մրցեց «Դիպլոմատ Ջեորջիա» թիմի հետ:
«Դիպլոմատ Ջեորջիան» նվազագույն 1 – 0 հաշվով պարտության մատնեց «Փարվանային» ու դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման միակ գոլը 32 -րդ րոպեին խփեց Վալերի Ինաշվիլին: «Փարվանան» փորձեց խաղի հավասարակշռությունը վերականգնել, սակայն «Դիպլոմատը» մինչև վերջ պահպանեց առավելությունը:
«CAI CUP» գավաթի խաղարկության եզրափակչում կխաղան «Վրաստանի Բանկ» թիմը և «Դիպլոմատ Ջեորջիան»: