Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի, հաղորդում է Bild-ը։
Չորեքշաբթի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել :
Շաբաթ երեկոյան Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: Հեղեղումները հասել են Գերմանիայի և Չեխիայի սահման, որոշ բնակավայրերի հետ կտրվել է երկաթուղային կապը։ 1in.am