Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ

Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է թարմ տեղեկություններ Երասխի իրավիճակից։ Նշվում է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 02:00-ից հետո, մինչև հիմա իրավիճակը դիրքերում հանգիստ է։

Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Հիշեցնենք՝ Ռադիկ Օղիկյանը երեկ գիշերը թևի վնասվածքով տեղափոխվել էր սկզբում Արարատ ԲԿ, ապա Երևանի Աստղիկ ԲԿ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:  Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։