Հեշտիայում թեքված էլեկտրական սյունը վտանգավոր է եւ եթե չլինի էլեկտրալարերը ապա հնարավոր է սյունը ընկնի:
Այսօր՝ հուլիսի 20 -ին հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo-Pro Georgia ընկերության աշխատակցի հետ ով մեզ հետ զրույցում ասաց. «Մենք տեղյակ ենք այդ խնդրի մասին, հարկավոր է նոր էլեկտրասյուն որպեսզի հինը փոխարինենք նորով, այդ պատճառով աշխատանքները գտնվում են սպասողական վիճակում: Նոր էլեկտրական սյունը ստանալուց հետո փոփոխման աշխատանքները կսկսենք»: