Ուկրաինայի ոստիկանությունը լրագրող Պավել Շերեմետի սպանության կապակցությամբ քրեական գործ է հարուցել։ Այս մասին ասված է Ուկրաինայի ոստիկանության կայքում։
«Փաստի առնչությամբ հավաքած տեղեկությունները գրանցվել են Կիեւիում Ազգային ոստիկանության գլխավոր վարչության Շեւչենկովոսկոե բաժնում։ Նախնական վարկածի համաձայն՝ քննիչները կատարվածը որակում են որպես դիտավորյալ սպանություն։ Սկսվել է նախադատական հետաքննություն»,– հայտնել են ոստիկանությունից։
Շեմերետը մահացել էր մեքենայի պայթյունից։ Մեքենան պայթել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Իվան Ֆրանկոյի եւ Բոգդան Խմելնիցկու փողոցների խաչմերուկում այն բանից հետո, երբ ՇԵրեմետն անցել էր այդտեղով։ Մեքենայում պայթուցիկ է գործի դրվել։