Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե երկիրը որոշում ընդունի վերականգնելու մահապատիժը, եվրոպական երկրները պետք է դա հարգեն, հայտնում է RIA Novosti-ն:
«53 տարի շարունակ մենք բախում ենք Եվրամիության դռները, նրանք մեզ ստիպել են սպասել 53 տարի: Շատ երկրներ, որոնք եղել են մեզանից հետո, արդեն անցել են: Իմ կարծիքով՝ որոշումը (մահապատժի վերականգնման) կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդը այդպես որոշի, ապա ժողովրդավարությանը հավատացող բոլոր երկրներին հարկ կլինի դա հարգել»,- հայտարարել է Էրդողանը Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան պատրա՞ստ է մահապատժի վերականգնման դիմաց հրաժարվել ԵՄ մտնելուց: