Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժնի աշխատակիցները Մառնեուլի մունիցիպալիտետում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձի փաստերով ձերբակալել են 1992 թ. ծնված Է.Ա.-ին:
Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:
Գերատեսչության տվյալներով, նա մեղադրվում է դիտավորյալ սպանության և դիտավորյալ սպանության փորձի մեջ, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում՝ ընտանիքի երկու կամ ավելի անդամների նկատմամբ:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալն այս տարվա հուլիսի 21-ի գիշերը Մառնեուլիի շրջանում նախկին կոնֆլիկտի հիմքով իր նախկին կնոջը՝ 1994 թվականին ծնված Գ.Պ.-ին և հորը՝ 1969 թ. ծնված Ի.Պ.-ին հրազենից սպանել է հենց իրենց տանը, իսկ Գ.Պ.-ի մորը՝ 1974 թվականին ծնված Ս.Ա.-ին և նախկին կնոջ եղբորը` 1996 թ. ծնված Ա.Պ.-ին փորձել է սպանել հրազենով, որից հետո նա փախել է դեպքի վայրից: Վիրավոր Ս.Ա.-ն և Ա.Պ.-ն տեղափոխվել են բժշկական հաստատություն, որտեղ ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահները դեպքից մի քանի ժամ անց ձերբակալել են մեղադրյալին թեժ հետապնդման արդյունքում: Ոստիկանությունը ապացույցի տեսքով առգրավել է զենքը:
Ընտանիքի երկու կամ ավելի անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության և ընտանիքի երկու կամ ավելի անդամների նկատմամբ ծանրացնող հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի փաստերով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 11-րդ պրիմ 109-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով և 3-րդ մասի «ա» ենթակետով, ինչպես նաև 11-րդ պրիմ-19-109-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով:
Հանցագործությունը նախատեսում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում », – ասել են ՆԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք.