Չվերթը գերազանցել է բոլոր սպասումները։ Իր հրթիռով տիեզերք թռչելուց ստացած տպավորություններով կիսվել է մոլորակի ամենահարուստ մարդը ՝ Ջեֆ Բեզոսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Միլիարդատերը հավելել է, որ իրեն զարմացրել է այն, թե «որքան բնական» է եղել իր համար անկշռության զգացողությունը։
«Երկրի մթնոլորտը հսկայական է, բայց երբ հայտնվում ես մթնոլորտից վերև, գիտակցում ես, որ այն շատ բարակ է, փոքր ու փխրուն, և մենք վնասում ենք այն՝ մոլորակով տեղաշարժվելով։ .. Մի բան է դա հասկանալը, այլ բան է սեփական աչքերով տեսնելը», – մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Բեզոսը։
Թռիչքի ընդհանուր տևողությունը եղել է 11 րոպեից պակաս: Պարկուճն անջատվել է կրող հրթիռից, իներցիայով բարձրացել ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա: Այս բարձրության վրա New Shepard-ի ուղևորները մի քանի րոպե գտնվել են անկշռության մեջ:
Վայրէջքից մի քանի րոպե անց Ջեֆ Բեզոսի ստեղծած Blue Origin ընկերության աշխատակիցները բացել են պարկուճի կափարիչը, և ծափահարությունների ներքո տիեզերական զբոսաշրջիկները դուրս են եկել:
Աշխարհի ամենահարուստ մարդուն տիեզերական թռիչքի ժամանակ ուղեկցել են նրա կրտսեր եղբայր Մարկ Բեզոսը, իր առաջին թռիչքին 60 տարի սպասող, 82-ամյա կին տիեզերագնաց Ուոլլի Ֆանկը (որը նախապատրաստում էր անցել դեռ 1960-ականներին, սակայն այդպես էլ չէր մասնակցել դեպի տիեզերք թռիչքին) 18-ամյա Օլիվեր Դեյմոնը:
Տեսանյութը այստեղ՝👇
https://www.instagram.com/tv/CRje0TBHGPS/?utm_source=ig_web_copy_link