
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Մամզարա գյուղի դպրոցում սանհանգույցի վերականգնման համար:
Ծրագրի գումարը 16`225 լարի է: Մրցույթը կկայանա օգոստոսի 2-ին:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից, Մամզարա գյուղի դպրոցի սանհանգույցի կառուցումը սկսվել է 2020 թ.-ին, սակայն անորակ աշխատանքի պատճառով որակազրկվել է: