Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Չխատաուրիի շրջանի դպրոցներից մեկում (Գուրիայի շրջան) սեռական հանցագործության փաստի առթիվ:
Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի, քննություն է տարվում 64-ամյա պատմության ուսուցչի կողմից հենց դպրոցում լրացուցիչ դասերի ժամանակ 18-ամյա աշակերտի հետապնդման դեպքի առթիվ:
Դպրոցի ղեկավարությունն արդեն տեղյակ է կատարվածի մասին, նրանց է դիմել տուժողի մայրը:
Փաստի առթիվ հետաքննությունն իրականացվում է «այլ բնույթի սեռական գործողություններ» հոդվածի ներքո: