Որոշվել է ուսանողների անվճար ծրագրերի համար նախատեսված գումարի չափը
Վրաստանի կրթության նախարարությունը որոշել է 2021-2022 թվականների ուսանողների համար, բուհերի անվճար կրթական ծրագրերի ֆինանսավորման չափը:
Վրաստանի համալսարանները տրամադրում են պետության կողմից ֆինանսավորվող մի շարք կրթական ծրագրեր այն մասնագիտությունների գծով, որոնցում կադրերի պակաս կա:
Նման մասնագիտությունները ներառում են. վրացական բանասիրություն, պատմություն, հնագիտություն, կրտսեր դպրոցի ուսուցիչ, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, շինարարություն, ճարտարագիտություն, էներգիա, ճարտարապետություն, գյուղատնտեսական և սննդի տեխնոլոգիաներ, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, գյուղատնտեսություն և այլն:
Մեկ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուսանողի համար բարձրագույն ուսումնական հաստատություն կփոխանցվի ոչ ավելի, քան 2250 լարի:
2021/2022 ուսումնական տարվա պետական համալսարաններում պետական ծրագրերի ֆինանսավորում.
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 2,524,500.00 լարի
Վրաստանի տեխնիկական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 32, գումարը՝ 3,966,750.00 լարի
Իլյայի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 900,000.00 լարի
Ակակի Ծերեթելիի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 24, գումարը՝ 2,124,000.00 լարի
Բաթումիի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 967,500.00 լարի
Սուխումի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը 562,500.00 լարի
Թելավի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 7, գումարը՝ 587,250.00 լարի
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 10, գումարը՝ 659,250.00 լարի
Գորիի պետական մանկավարժական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 8, գումարը՝ 207,000.00 լարի
Զուգդիդիի պետական մանկավարժական համալսարան՝ ծրագրերի քանակը՝ 4, գումարը 225,000.00 լարի։