Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

Չինաստանի հարավ-արևմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով, որոնցից մեկը մահացել է, հաղորդվում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտի կայքում:

Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում, 51-ամյա հիվանդն առնչվել է ընտանի թռչնի հետ։ Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին հիվանդին հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը նա մահացել է։

Երկրորդ վարակվածը 57-ամյա քաղաքացի է, վիրուսը փոխանցվել է թռչնից։ Բողոքները հայտնվել են հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Երրորդը 66-ամյա տղամարդ է, որը նույնպես ընտանի թռչնի հետ շփում է ունեցել: Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։ 1in.am