Եղանակը Վրաստանում

Եղանակը Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հուլիսի 26-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 29-ը երկրում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է ուժեղ քամի և կարկուտ:

Ծովում սպասվում է 2-3 բալանոց փոթորիկ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքներ՝ երկրի լեռնային շրջաններում: aliq.ge