Հուլիսի 21-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ կուսակցական խմբերի աշխատանքային հանդիպումը, որի նվիրված էր ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի քննարկմանը:
Աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ “Ազգային փոքրամասնությունների ակտիվացումը Վրաստանի քաղաքական կյանքում” անունը կրող նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի կողմից:
Հանդիպման ընթացքում վերլուծություն կատարվեց առկա այն խնդիրների շուրջ, որոնցից են պետական լեզվի, քաղաքական կուսակցությունների գործունեության մասին բնակիչների ոչ պատշաճ իրազեկվածության հարցերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության հարցը:
Հանդիպմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, ԵԱՀԿ-ի, սակրեբուլոյի և գամգեոբայի, ինչպես նաև մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մանրամսների մասին մենք զրուցեցինք Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչ Սալոմե Մուխուրաձեի հետ.
Անաիտ Զալալյան