Էրդողանը հնարավոր է համարել Թուրքիայում հեղաշրջման նոր փորձը

Էրդողանը հնարավոր է համարել Թուրքիայում հեղաշրջման նոր փորձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ երկրում կարող է իրականացվել պետական հեղաշրջման կրկնակի փորձ։

Այս մասին հայտնում է 1in.am-ը` հղում անելով Reuters գործակալությանը։ Նա նշել է, որ երկրի իշխանություններն ավելի զգոն կլինեն։

«Միանգամայն ակնհայտ է, որ մեր հետախուզությունում գոյություն ունեն զգալի միջակայքեր և թերություններ, իմաստ չունի դրանք թաքցնելը կամ հերքելը»,- ասել է նախագահը։ Նա նույնիսկ հայտարարել է, որ զինված ուժերում մոտ ժամանակներս կստեղծվի նոր կառույց։

Թուրքիայի նախագահը ներկայացրել է հեղաշրջման ժամանակ զոհերի մասին նոր տվյալներ։ Ըստ նրա՝ հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 246 անձ, ևս 2185-ը վիրավորվել է։ Իշխանությունների կողմից ձերբակալվածների թվում կա 103 գեներալ։



Opinion, pooling and voting