Անկարգություններ տարեցների համար նախատեսված ժամանցի վայրում

Անկարգություններ տարեցների համար նախատեսված ժամանցի վայրում

Նախկին պիոներների տանը, որն այժմ ծառայում է որպես տարեց բնակիչների ժամանցի վայր, ջարդված են պատուհանները, դռները, պատերը` փչացրած և աղբը` շաղ տված:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության կողմից տարեց բնակիչներին հատկացվել էր մի սենյակ, որտեղ նրանք իրենց ազատ ժամանակն էին անցկացնում շախմատ կամ նարդի խաղալով:

Արդեն մի տարուց ավել է, ինչ որոշ անփույթ մարդիկ անկարգություններ են անում այնտեղ` կոտրելով պատուհաններն ու դռները և աղբոտում տարածքը:

Նշենք նաև, որ տարեցների ժամանցի համար նախատեսված վայրը մի քանի տարի առաջ հիմնովին վերանորոգվել էր:

Մանրամասների մասին մեզ պատմեց Հարություն Մղդեսյանը.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting