Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով ՝ ողջ երկրում սպասվում են անձրևներ, ծովում՝ փոթորիկ:
«Մինչև հուլիսի 29-ի առավոտյան անձրևներն ու ամպրոպը կպահպանվեն Վրաստանում, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է կարկուտ, ուժեղ քամի, 2-3 բալ փոթորիկ՝ ծովում»,- հայտնում են գործակալությունից:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ արևմտյան Վրաստանում սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի էլ ավելի բարձրացման և լեռնային շրջաններում սողանքների պատճառ դառնալ: