Մոսկվան հաստատում է հրադադարի մասին տեղեկությունները։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ջանքերով ժամը 9.00-ից հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար»,- ասված Է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում Ադրբեջանը Հայաստանի դեմ հրահրել էր ռազմական գործողություններ։ Ըստ պաշտոնական տվյալների հայկական կողմն ունի 3 զոհ և երկու վիրավոր։