
Հայոս- Քարթլոս և Կենտրոնական զբոսայգիները ամբողջությամբ կվերանորոգվեն 2021 թվականին:
Ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման Պետական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում կվերակառուցվի երկու այգի՝ Հայոս Քարթլոսը և Կենտրոնական զբոսայգին, որոնք գտնվում են վատ վիճակում:
Զբոսայգիներում աշխատանքներն այժմ նախապատրաստական փուլում են, հեռացվել են հին սալիկներն ու նստարանները: Զբոսայգիներից բացի, կվերակառուցվի նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակը:
NOR ռադիոկայանը ձեռք է բերել զբոսայգիների նախագծերը՝ լուսանկարների տեսքով, թե ինչպիսին կլինեն Նինոծմինդայի զբոսայգիները: