«Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ են արձակել բոլոր պատանդներին

«Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ են արձակել բոլոր պատանդներին

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամնեն ազատ են արձկել վերջին երկու պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այդ մասին գրում է News.am-ը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ազատ էին արձակվել եւս երկու պատանդներ:

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակումից 7 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

Այս առնչությամբ Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը հայտնել էր հետեւյալը. «Այն տղաները, որ գտնվում են զորամասում (նկատի ունի ՊՊԾ գունդը-խմբ), մեր մարտական ընկերների եւ երիտասարդ տղաների հետ համատեղ, որոշել ենք քայլ անել: Մենք շարքային երկու ոստիկաններին առանց որեւէ պայմանավորվածության ազատ ենք արձակել: Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատախան, որպեսզի լրատվամիջոցների համար ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն:



Opinion, pooling and voting