Հուլիսի 22-ին ավարտվեց մինիֆուտբոլի մրցաշարը, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից:
Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 16 թիմեր: Մրցաշարի արդյունքում առաջին տեղը գրավեց Գանձա գյուղի թիմը, իսկ երկրորդ տեղը գրավեց Խոջաբեկի թիմը և երրորդ տեղը` Արարատ թիմը:
Նշենք, որ առաջին տեղը գրաված Գանձայի թիմը հուլիսի 27-ին մեկնելու է քաղաք Բաթումի` մասնակցելու մինիֆուտբոլի մրցաշարի: Մրցաշարին մասնակցելու ծախսերի համար պատգամավոր Հենզել Մկոյանը Գանձայի թիմին հատկացնելու է 2000 լարի:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանի հետ.
Բորիս Ղարսլյան