Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրը պաշտոնական հանդիպման ժամանակ դժվարանում էր կառավարել իր անձրևանոցը։
Եղիսաբեթ թագուհու որդու՝ Չարլզի կողքին նստած ՝ Ջոնսոնը պայքարում էր անձրևանոցը բացելու համար, այնուհետև առաջարկեց այն ներքին գործերի նախարար Պրիթի Պատելին, այդ ընթացքում անձրևանոցը փակվում է, Ջոնսոնը այն կրկին է բացում, սակայն այս անգամ այն բացվում է դեպի վերև, ինչը նրանց երեքի մոտ ծիծաղ է առաջացնում:
Ջոնսոնը գտնվում էր Անգլիայի կենտրոնական հատվածում՝ ներկա էր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշահամալիրի բացմանը:
https://youtu.be/qax9xjV0JS8