Խոջաբեկ գյուղի ջրաղացի պատմությունը

Խոջաբեկ գյուղի ջրաղացի պատմությունը

1960 թվականին Խոջաբեկ գյուղի ձևավորման օրվանից ի վեր սկսել է գործել գյուղի ջրաղացը: Բնակիչներն առաջին հերթին կառուցել են ջրաղացը, որը հացահատիկային մշակաբույսերի վերամշակման հիմնական միջոցն է հանդիսացել:

Հին ջրաղացը գտնվում էր Խոջաբեկ գյուղի վերջնամասում` Ղաուրմա գյուղի հարևանությամբ: Ժամանակի ընթացքում ջրաղացի քանդվելուց հետո բնակիչները հին ջրաղացի քարերով կառուցել են նոր ջրաղաց Խոջաբեկ գյուղի Ագրիչայ գետի վրա:

Ջրաղացը կառոցուղներից են եղել Մեսրոպ Սահակյանը, Շմավոն, Լևոն և Սոս Ղարսլյանները: Սակայն 1963-1993թթ. ջրաղացի աշխատանքը կանգնեցվել է, ինչի արդյունքում այն կրկին սկսել է քանդվել: 1993թ. Նինոծմինդայի բնակիչ Արամ Մոսոյանը սեփական ջանքերով սկսել է վերականգնել ջրաղացը: Նրա խոսքով` բնակիչները այսօր էլ շատ են օգտվում ջրաղացից, հատկապես աշնանը, սակայն խնդիրն այն է, որ միայն անձրևային տարիներին է ջրաղացը կարողանում աշխատել ամբողջ ծավալով:

Մանրամասների մասին տեղեկացանք Արամ Մոսոյանից.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting