
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովը սպանվել է Վրաստանում։ Ինչպես հայտնել է ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, Բակիխանովին հանել են իր բնակարանի պատուհանից, հաղորդում է Infoteka24-ը։
Լապշինը պատմել է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդվել է Ադրբեջանում։ Նա ձերբակալվել է Բաքվում, որտեղ նրան դաժանորեն ծեծել է ոստիկանությունը՝ պահանջելով ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած քննադատության համար։
Հետապնդումներից փրկվելով՝ Բակիխանովը փախել է հարևան Վրաստան, որտեղ, սակայն, կրկին հայնտվել է արյունալի ռեժիմի թիրախում։
Թբիլիսիում բլոգերի վրա հարձակվել է մի քանի մարդ և դաժան ծեծի ենթարկել։ Բակիխանովին գտել են մահացած։
Վրաստանի իրավապահ մարմինները ձգձգում են հետաքննությունը։ Կա ենթադրություն, որ Ադրբեջանն ազդում է հետաքննության վրա, և սպանությունը կարող է որակվել որպես ինքնասպանություն։