Հուլիսի 22-ին գամգեոբայի շենքում տեղի ունեցավ հարկային ծառայության ներկայացուցիչների հանդիպումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի ձեռնարկատերերի հետ:
Հանդիպման ընթացքում հարկային ծառայության ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրին Վրաստանի հարկային օրենսդրության փոփոխություններին: Փոփոխությունները հիմնականում վերաբերում էին Վրաստանի բարձրալեռնային շրջանների բնակիչների հարկային արտոնություններին և հարկերի մուծման նոր կանոնակարգին:
Մանրամասների մասին մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան