Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 302-ի, 50 մարդ անհայտ կորել Է: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը տեղեկացրել Էր 99 զոհերի մասին:
Հուլիսի 16-ին Հենանի նահանգում մոլեգնել են տեղատարափ անձրեւներ, որոնք հարուցել են հորդացումներ եւ հեղեղումներ: Հուլիսի 29-ին տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետից տուժել Է նահանգի գրգեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը իրենց տակ են առել ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաեւ քանդել կամ վնասել են 840 հազար բնակելի շենքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am