Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ

Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ

Դուբայում կառուցվում է թափոններից էներգիա արտադրող աշխարհի խոշորագույն կայաններից մեկը: Bloomberg- ի փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները ծրագրում է ազատվել աղբի հսկայական ծավալներից:

ԱՄԷ-ի էլեկտրաէներգիայի մատակարարման ամենամեծ կայանը կառավարության համար կարժենա 1,1 միլիարդ դոլար: Ավելի փոքր, նմանատիպ կայան կսկսի գործել 2021 թվականի վերջին՝ Շարժայում: Աբու Դաբիում երկու այլ նախագծերի մեկնարկով երկիրը կկարողանա այրել կենցաղային թափոնների գրեթե երկու երրորդը, որն այժմ արտադրվում է:

Սովորաբար, էներգիայի ստացման այս մեթոդը կիրառվում է աղբը վերամշակելուց հետո։ Հակառակ դեպքում, մեծ քանակության ջերմոցային գազեր կարտանետվեն մթնոլորտ։

Այնուամենայնիվ, պետությունն ունի շատ աղբավայրեր, բայց աղբը վերամշակելու, երկրորդային հումք ստանալու քիչ հնարավորություններ: Օրինակ, թափոնները տեսակավորում են , սակայն չկան բավարար գործարաններ, որտեղ հնարավոր կլինի ինչ-որ նոր բան ստանալ:

Միևնույն ժամանակ, ավելի դժվար է դառնում աղբը վերամշակման ուղարկել այլ երկրներ: 2021 թվականի սկզբից Չինաստանն ամբողջությամբ դադարեցրել է օտարերկրյա թափոնների ներմուծումը,իսկ բնապահպանները մշտապես ճնշում են Թուրքիային՝ թափոնների ներմուծումը չդադարեցնելու պատճառով: 1in.am