
Աջարիայից երկարակյաց կինը Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, այս մասին հայտնում է Աջարիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
102-ամյա Էմինե Ջորբենաձեն պատվաստված ամենատարեց կինն է:
«Իմ երկար կյանքի ընթացքում ես ականատես եղա երրորդ համաճարակի: Ես հավատում եմ, որ պատվաստանյութը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում, դեռ երկար տարիներ կապրեմ», – ասել է կինը:
Ջորբենաձեն կոչ է արել բոլոր տարեցներին պատվաստվել, քանի որ սա վիրուսից խուսափելու միակ միջոցն է:
Աջարիայում ապրում է 100 տարեկան և բարձր 64 անձ: