Այսօր՝ օգոստոսի 9-ին, Թբիլիսիի ժամանակով 07: 24 -ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կիլոմետր հեռավորության և 9 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 3.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ:
Գրեթե 40 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ Թբիլիսիի ժամանակով 08: 03 -ին, Սամեբա գյուղից կրկին 9 կիլոմետր հեռավորության և 10 կիլոմետր խորության վրա։ Այս անգամ ցնցման ուժգնությունը կազմել է 3.3 մագնիտուդ:
Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։