Վաղվանից պարտադիր կլինի շնչադիմակ կրել բաց տարածքում, որտեղ հավաքվում է հինգից ավելի մարդ: Համապատասխան որոշում կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը այսօրվա նիստում:
Որոշման պատճառը վերջին շրջանում իրավիճակի վատթարացումն է:
Կարգը խախտող անձինք կենթարկվեն տուգանքի։
Վրաստանում բացօթյա տարածքում շնչադիմակ կրելու պարտականությունը հանվել է հունիսի 22-ին, չնայած փակ տարածքներում սահմանափակումը մնում է ուժի մեջ: