ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կկասեցվի մահապատժի վերականգնման դեպքում. Յունկեր

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կկասեցվի մահապատժի վերականգնման դեպքում. Յունկեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա ԵՄ-ն անմիջապես կդադարեցնի եվրոպական բլոկին Թուրքիայի անդամակցության գործընթացը:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 246 և վիրավորվել ավելի քան 2000 մարդ:

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են խորհրդարանում մահապատժի վերականգնման հնարավորության մասին, որը ներկայումս կառնչվի պետական հեղաշրջման փորձի մասնակիցներին:



Opinion, pooling and voting