Կիսիմիում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում ջավախքցի բռնցկամարտիկ Օթար Երանոսյանն իր 9-րդ անընդմեջ հաղթանակն է տարել:
Մենամարտի 4-րդ ռաունդի սկզբում Օթարը նոկաուտի է ենթարկել իր մրցակցին, դոմինիկացի Խուան Կարլոս Պենաին։ Նրա մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 32 հաղթանակ և ընդամենը 3 պարտություն, սակայն նա չի դիմացել Օթարի բռունցքի հարվածին և գրանցել է իր 4-րդ պարտությունը։
Մենամարտը Օթար Երանոսյանի համար եղել է անսպասելի, մարտից մեկ շաբաթ առաջ է նա տեղեկացել իր մրցակցի մասին, սակայն նա միշտ մարզվել է, և վստահ է եղել, որ հաղթելու է։
Հարկ է նշել, որ սա Օթարի 9-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Ջավախքցի բռնցքամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը: jnews.ge