
Այսօր՝ օգոստոսի 16֊ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 16։44֊ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 8 կմ հեռավորության և 5 կմ խորության վրա արձանագրվեց ևս մեկ երկրաշարժ, որը դեռ 24 ժամը չլրացած թվով 5֊րդն է.
Ժամանակագրություն
Ըստ հայկական ԶԼՄ-ների՝ 5.1 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է, հետևաբար, այստեղ հաճախ են երկրաշարժեր գրանցվում։