Այսօր՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սահակ Հովսեփյանի եւ գյուղի հասարակության մասնակցությամբ:
Հանդիպման նպատակը կապված էր կորոնավիրուսի տարածման եւ պատվաստման մասին տեղեկություն փոխանցելու հետ, որը շատ կարեւոր էր բնակչության համար:
Սահակ Հովսեփյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հանդիպման հիմնական նպատակը գիտականորեն բացատրել մեր գյուղի ծնողներին, ուսուցիչներին եւ բոլոր նրանց ովքեր հետաքրքրվում են այսօրվա իրավիճակի մասին, կապված covid -19 -ի տարածման, զարգացման եւ պատվաստման պրոցեսի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ մեր հասարակարգը տեղեկացված լինի, որպեսզի կարողանան ճիշտ որոշում ընդունել՝ կարելի՞ է եւ պետք է պատվաստվել, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.