Թուրքիայում սկսել են աշխատանքը նոր սահմանադրության ուղղությամբ

Թուրքիայում սկսել են աշխատանքը նոր սահմանադրության ուղղությամբ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության հետ համատեղ սկսել է նոր ժողովրդավարական սահմանադրության մշակման գործընթացը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Մենք եկել ենք եզրակացության, որ գործող սահմանադրությունը փոքրիկ փոփոխությունների կարիք ունի։ Մենք սկսել ենք նոր սահմանադրության նախագծի մշակման գործընթացը»,- ասել է նա։

Հուլիսի 25-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ և շնորհակալություն հայտնել նրանց զինված հեղաշրջման փորձի դիմակայման գործում դիրքորոշման համար։

www.1in.am



Opinion, pooling and voting