
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորդահլիճի հատակը կոտրվել է:
Երիտասարդներից մեկի խոսքով, դահլիճի հատակի կոտրված լինելու պատճառով չեն կարողանում զբաղվել սպորտով, որտեղ հիմնականում խաղում են ֆուտբոլ: Երիտասարդները խնդրում են, որ ուշադրություն դարձվի մարզադահլիճին, քանի որ ձմեռը մոտենում է և սպորտով զբաղվելու այլ տեղ չունեն:
Նախատեսվում է արդյո՞ք վերականգման աշխատանքներ, թե ոչ, այդ հարցի առնչությամբ մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:
Նրա իր խոսքում մասնավորապես նշեց. «Սպորտդահլիճի հատակի վերանորոգման հետ կապված ոչ մի նախատեսված աշխատանք չունենք: Սակայն վերոնշյալ խնդիրը ներկայացրել ենք քաղաքապետարան եւ մասնագետների հետ ուսումնասիրել ենք այն»:
Հիշեցնենք, որ NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորտդահլիճը ունի բազմաթիվ խնդիրներ կապված տարածքի և գազաֆիկացման հետ և ոչ միայն:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.