ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարհանել են մոտ 6000 մարդու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Երեկ տասը C-17 ինքնաթիռներով տարհանվել է մոտ 1800 մարդ։
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը թույլ կտա ամերիկյան ավիափոխադրողներին տարհանման չվերթներ իրականացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից՝ Վաշինգտոնի թույլտվությունը ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օգոստոսի 18-ին ABC News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր Աֆղանստանից մինչև 80 հազար մարդու դուրս բերելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ 15 հազարն ամերիկացիներ են, 65 հազարը՝ աֆղաններ։
Օգոստոսի 17-ին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ում 3 բազաներ պատրաստ են առաջիկա շաբաթներին Աֆղանստանից ընդունել մինչև 22 հազար փախստականի։ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 1in.am