Մի քանի օր է ինչ Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքսի և Ճավճավաձե փողոցի բնակիչները չունեն կանոնավոր ջրամատակարարում:
Մենք որոշեցինք զբաղվել այս խնդրով և արդյունքում պարզվեց, որ փողոցներում ջրամատակարարումը դադարեցված չէ, պարզապես այն պատշաճ կերպով չի վերահսկվում և կարգավորվում: Կարլ Մարքսի ներքևի հատվածում ջուր կա, իսկ վերևի հատվածում ջուրը չի բավարարում թույլ հոսքի և փողոցի բնակիչների կողմից ոչ ռացիոնալ օգտագործման պատճառով: Մանրամասների մեր ռեպորտաժում.
Բորիս Ղարսլյան