Աֆղանստանում հումանիտար ճգնաժամ է, որի հետեւանքով 14 միլիոն մարդ է կանգնել սովի առջեւ երկրի` «Թալիբան» շարժման կողմից գրավումից հետո: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի` Աֆղանստանի մասով Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Մերի Էլեն ՄաքԳրոարթին, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով` հակամարտությունն Աֆղանստանում, վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ ծանր երաշտը երկրում, ինչպես նաեւ COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները առանց այդ էլ սարսափելի վիճակն «աղետի» են տարել:
Նա նշել է, որ երաշտի պատճառով բերքի ավելի քան 40 տոկոսը կորել է, անասունները ոչնչացվել են, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են թալիբների առաջխաղացման հետեւանքով, իսկ ձմեռը մոտ է: news.am