
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն օգոստոսի 20-ին ուղղում է մտցրել ազգաբնակչության մասին օրենքում՝ թույլատրելով ընտանիքներին երրորդ երեխան ունենալ։ Այս մասին հայտնում է Xinhua-ն։
Նշվում է նաև, որ պետությունն ընդունում է աջակցության տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում ֆինանսական, բնակարանային և աշխատանքային՝ նվազեցնելու ընտանիքների բեռը, որը կապված է երեխաների ծննդի, դաստիարակության ու կրթության հետ։
Ուղղումների վերաբերյալ որոշումն ընդունվել է Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նստաշրջանում, որն անցկացվել է Պեկինում օգոստոսի 17-20-ը։
Դեռևս հուլիսի 20-ին հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանություններն ընդունել են որոշում՝ չեղարկելու տուգանքները երրորդ երեխայի ծննդի դեպքում։ Չինաստանի Պետխորհրդում նաև հայտարարել էին, որ 2025 թվականին կմշակվի ծնելիության խթանման ակտիվ միջոցառումների քաղաքականություն։ 1in.am