
Նյութում 70-ամյա Հովհաննես Թամասյանի պատմությունն է։
Հովհաննես Թամասյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում։ Երկար տարիներ ապրել է Գյումրիում որից հետո տեղափոխվել Ռուսաստան և բնակություն հաստատել այնտեղ, տարիների ընթացքում կուտակելով ահռելի կարոտ՝ հայրենիքի հանդեպ։
Կարոտը փարատելու համար որոշում է վերջապես գալ Ժդանովական, տեսնել հարազատներին և կատարել երազանքներից մեկը՝ բարձրանալ Մադաթափա (Քաչալ գորի) սարի վրա և այնտեղից դիտել Ջավախք աշխարհը։
Հայրենիքի հրաշք պատկերը վերցնելով իր հետ, կվերադառնա Ռուսաստան և երկար կհիշի անցած ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում.