Հուլիսի 26-ին Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը Գեորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանի հետ համատեղ Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում անցկացրին միջոցառում:
Միջոցառման նպատակն էր Վրաստանի ազգային փոքրամասնություններին երկրի մշակութային կյանքում ներգրավելը:
Միջոցառման ընթացքում գրողներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը և Ժորա Սնխչյանը հանդես եկան իրենց ստեղծագործություններով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան վրացական կարճամետրաժ նոր ֆիլմերի ցուցադրություն, “Մեսխեթական ֆոլկլոր” գրքի շնորհանդեսը, ինչպես նաև տեղացի նկարիչների և լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ Թբիլիսիից ժամանած ջազ խմբի մասնակցությամբ:
Մանրամասների մասին մեզ պատմեց Վրաստանի արվեստի և կրթության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրինա Սագանելիձեն.
Բորիս Ղարսլյան