Այսօր ՝ Թբիլիսիի ժամանակով 09: 31 -ին, Սամեբա գյուղում տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ:
Նշենք, որ Մադաթափայի և Սամեբայի երկնքում երեկ կրկին հայտնվել էին ալիքավոր ամպեր, NOR ռադիոկայանը լինելով հետևողական լուսանկարեց ամպերը, որպեսզի հերթական անգամ փաստի, որ նմանատիպ ամպերը հայտնվում են երկրաշարժերից առաջ և դրանք հանդիսանում են երկրաշարժը նխազգուշացնող նշան։ Նշենք, որ սա գիտականորեն ապացուցված չէ, սակայն տեղացիները ասում են, որ ալիքավոր ամպերը տեկտոնիկ շարժումների արդյունքում են հայտնվում։
Լուսանկարները երեկ երեկոյան ֆիկսել է Nor ռադիոկայանի լրագրողը։
NOR
NOR
Արդեն մի քանի օր է ինչ երկրաշարժերը դադարել էին և չէին նկատվում ալիքավոր ամպեր։ Հիշեցնենք նաեւ, որ վերջին երկրաշարժը արձանագրվել է օգոստոսի 18- ին 4.2 մագնիտուդ ուժգնության:
Ավելի ուժգին՝ 5.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 16-ին, որին եւս նախորդել էին ալիքավոր ամպերը, որը կարող եք տեսնել ստորեւ ներկայացված լուսանկարում.
Երկրաշարժի գոտում կան առեղծվածներ որի մասին ռադիոկայանը պատրաստել էր տեսանյութ:
Տեսանյութը՝ ստորեւ.
Մենք նաեւ զրուցել ենք երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սամեբայում ապրող բնակչի հետ, ով պատմում է իրավիճակի եւ երկրաշարժի պահին զգացողությունների մասին:
Տեսանյութը՝ ստորեւ.