Նինոծմինդայի շրջանի բնակիչները դիմել են NOR ռադիոկայան տեղեկություն տարածելու համար, թե ինչու գրեթե մեկ օր է, ինչ Netcom ինտերնետային ծառայությունը չի գործում։
Վերոնշյալ հարցը պարզելու համար դիմեցինք ծառայության Նինոծմինդայի գրասենյակ, որտեղից մեզ ասացին, որ կայծակի հարվածից վնասվել է ինտերնետ մատակարարող կենտրոնական կայանը և այս պահին տարվում են աշխատանքներ՝ ինտերնետ կապը վերականգնելու համար։
Ըստ գրասենյակի՝ իրենք ներկա պահին չեն կարող ասել կոնկրետ ժամկետ, թե երբ կվերականգնվի կապի մատակարարումը։
Ինտերնետ կապը անհասանելի է Նինոծմինդայի շրջանի Netcom-ի բոլոր բաժանորդների համար։