
Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 16։00-ի սահմաններում տեղացել է կարճատև բայց խոշոր կարկուտ։
Կարկուտը համեմատաբար ուժեղ և առատ է եղել գյուղի գոլ կոչվող տարածքում։
Բնակիչների խոսքով, կարկուտը հատկապես վնաս է հասցրել կարտոֆիլին և հատիկային մշակաբույսերին։
Գլխավոր լուսանկարը մեզ է տրամադրել է Օրոջալար գյուղի բնակիչը։