NOR ռադիոկայանը ֆեյսբուք սոցիալական կայքում անցկացրեց հումորային վիկտորինա, որտեղ հետեւյալ նախադասությունը (Գիշերվա ժամը 1 -ին սառնարանի դուռը բացեցի…) մեր հետեւորդները պետք է ավարտեին հումորային ոճով:
Ակտիվ մեկնաբանություններից հետո NOR ռադիոկայանը ընտրեց լավագույն թվով 3 պատասխանները եւ այն նկարը որը 1 օրվա ընթացքում կհավաքեր ամենաշատ լայքերը և կդառնար հումորային վիկտորինայի հաղթող:
Վազգեն Կաջոյանը, ով Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղից էր ճանաչվեց հումրային վիկտորինայի հաղթող:
Այսօր՝ օգոստոսի 26 -ին, Վազգեն Կաջոյանը հյուրընկալվեց NOR -ի տաղավար, որտեղ պատմեց թե ինչով է զբաղվում, որտեղ է ապրում եւ ինչ գործունեություն է ծավալում: